Շոկային դեպք է տեղի ունեցել Նիժնի Նովգորոդից Երևան ուղևորվող չվերթի ժամանակ։ Ինքնաթիռը ստիպված է եղել կատարել հարկադիր վայրէջք Սամարայի «Կուրումոչ» օդանավակայանում, ինչը մեծ վախ և խուճապ է առաջացրել ուղևորների շրջանում։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, վայրէջքը տեղի է ունեցել սեպտեմբերի 21-ին՝ ժամը 13:35-ին, ուղևորներից մեկի առողջության վատթարացման պատճառով։ Չնայած դեպքի վայրում սպասում էին վերակենդանացման և շտապօգնության ծառայությունները, երբ բժիշկները բարձրացել են ինքնաթիռ, ուղևորն արդեն, ցավոք, մահացած է եղել։
Արտակարգ իրավիճակը մեծ շոկի մեջ է գցել բոլոր ուղևորներին։ Պատճառները դեռևս հստակ չեն հայտարարվել, սակայն դեպքը գտնվում է հետաքննության փուլում։
Leave a Reply