«Դե Փաշինյանի համար ինչ ասեմ, իմ կարծիքով՝ պտի չլիներ սենց բաներ». Աշոտ Ղազարյանի մտերմիկ զրույցը ընկերոջ հետ

Հայտնի դերասան Աշոտ Ղազարյանը մտերմիկ զրույցի ժամանակ կիսվել է իր տեսակետներով Նիկոլ Փաշինյանի կառավարման վերաբերյալ։ «Դե Փաշինյանի համար ինչ ասեմ, իմ կարծիքով՝ պտի չլիներ սենց բաներ»,— ասել է նա՝ անդրադառնալով երկրի ներկա իրավիճակին։

Ղազարյանը, այնուամենայնիվ, ընդգծել է, որ Փաշինյանը տվել է ազատություն բոլորին, առավելապես՝ բիզնեսին։ «Կամաց-կամաց զարգանում ենք»,— հավելել է դերասանը՝ նշելով, որ փոփոխությունները, թեև դանդաղ, բայց տեսանելի են։

«Մեր վարչապետն ա, սիրել-հարգել է պետք»,— ընդգծել է Ղազարյանը՝ ի պաշտպանություն Փաշինյանի։ Դերասանի խոսքերը վկայում են այն մասին, որ նա հավատում է երկրում կատարվող փոփոխություններին և պատրաստ է աջակցել Հայաստանի զարգացման ճանապարհին։

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*