Վերջին օրերին մեծ աղմուկ առաջացրած հարցերին ի պատասխան՝ Շուշան Պետրոսյանը վերջապես մեկնաբանել է իր անունը կապվող 24 բնակարանների հարցը Երևանի փոքր կենտրոնում։ «Այդ բնակարանները ինձ քավորն է նվիրել, կամ էլ՝ քո ինչ գործ»,— կտրուկ պատասխանել է Պետրոսյանը՝ անդրադառնալով բժշկի վերջին կտրուկ գրառմանը։
Հիշեցնենք, որ բժիշկ-բլոգերը օրեր առաջ սոցցանցերում ուղղակի հարց էր տվել Պետրոսյանին՝ կասկածի տակ դնելով նրա անշարժ գույքի աղբյուրները։ «Լավ, այ աղջիկ ջան, ինձ չէ, բայց այս ժողովրդին արի ու բացատրի՝ քեզ Երևանում, էն էլ փոքր կենտրոնում 24 տուն որտեղից»։
Պետրոսյանի այս մեկնաբանությունը չի հանգստացրել իրավիճակը, այլ հակառակը՝ ավելի բորբոքել է հասարակական քննարկումները։ Շատերը դեռ պահանջում են ավելի մանրամասն բացատրություններ, իսկ մյուսները աջակցում են Պետրոսյանի կտրուկ և կատակով լի պատասխանին։
Leave a Reply