«Մենք մեր բնակարանը Էմմայի հետ Շուշանից ենք գնել. Այն ժամանակ ինչքան գիտեմ՝ 30 հատ ուներ, որոշ բան ծախել ա». Արամոն անդրադարձել է հայտնի բժիշկ-բլոգերի գրառմանը

Արամոն վերջերս խոսել է հայտնի բժիշկ-բլոգերի կտրուկ գրառման մասին, որը հասցեագրված էր Շուշան Պետրոսյանին։ «Մենք մեր բնակարանը Շուշանից ենք գնել, այն ժամանակ ինչքան գիտեմ՝ 30 հատ ուներ։ Հիմա որոշ բան ծախել ա»,— նշել է Արամոն՝ անդրադառնալով բլոգերի այն հարցին, թե ինչպե՞ս է Շուշանը կարողացել կուտակել նման անշարժ գույք։

Բժիշկ-բլոգերը վերջին ժամանակներս թիրախավորել է տարբեր հանրային դեմքերի՝ նրանց հասցեին կտրուկ հարցեր ուղղելով։ Այս անգամ էլ բլոգերը գրել է. «Լավ, այ աղջիկ ջան, ինձ չէ, բայց այս ժողովրդին արի ու բացատրի՝ քեզ Երևանում, էն էլ փոքր կենտրոնում, 24 տուն որտեղից»։

«Դե թալանել եք մեր ժողովրդին, Հայաստանը, հետո էլ ասում եք՝ մեզ խի չեն սիրում»,— կտրուկ հավելել է բլոգերը՝ բորբոքելով քննարկումները համացանցում։ Այս հայտարարությունները կրկին բարձրացրել են կոռուպցիայի, արդարության և հասարակական վստահության թեմաները։

Բլոգերի այս հրապարակումը մեծ արձագանք է առաջացրել հանրության շրջանում՝ դառնալով նոր քննարկումների և վեճերի պատճառ։

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*